Google Family Link-ը ծնողական վերահսկողության հավելված է։ Մշակել ենք գործիքներ, որոնք կօգնեն ձեզ վերահսկել ընտանիքի անդամների կողմից տեխնոլոգիաների օգտագործումը, իսկ երեխաներին՝ կողմնորոշվել ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում։ Հավելվածի միջոցով կարող եք հասկանալ, թե ինչպես է երեխան օգտագործում սարքը, տեսնել սարքի տեղադրությունը, կառավարել գաղտնիության կարգավորումները և այլն։
Family Link-ի օգնությամբ՝
Սահմանեք թվային պրոդուկտների օգտագործման հիմնական կանոններ
• Սահմանափակեք սարքի օգտագործման ժամանակը։ Նշեք ժամանակային սահմանափակումներ երեխայի համար։ Family Link-ի օգնությամբ կարող եք սահմանափակել օրական օգտագործման ժամանակը, սահմանել «Դպրոցի ժամ» և «Դադարի ժամանակ»։
• Կառավարեք երեխայի հավելվածները։ Օգտագործեք ծնողական վերահսկման ճկուն գործիքները՝ հավելվածների օգտագործումը կառավարելու համար։ Նշեք առանձին հավելվածների օգտագործման ժամանակի սահմանափակումներ և տվեք կրթական կամ սովորական հավելվածների անսահմանափակ օգտագործման հնարավորություն։ Նաև կարող եք արգելափակել հավելվածներ։
Կառավարեք բովանդակության զտիչները, անվտանգությունն ու գաղտնիությունը
• Կառավարեք առցանց բովանդակության հասանելիությունը։ Սահմանեք ծնողական վերահսկողության կարգավորումներ Google-ի ծառայություններում, օրինակ՝ Chrome-ում, Play-ում, YouTube-ում և Որոնման մեջ։ Family Link-ը թույլ է տալիս արգելափակել անպատշաճ կայքերը, պահանջել հաստատում նոր հավելվածների համար, կառավարել հավելվածների և կայքերի թույլտվությունները և այլն։
• Պաշտպանեք երեխայի հաշիվը։ Family Link-ի օգնությամբ կարող եք կառավարել երեխայի հաշվի և տվյալների հասանելիության կարգավորումները, փոխել գաղտնաբառը, փոփոխել անձնական տվյալները կամ ջնջել հաշիվը։*
*Նվազագույն տարիքից մեծ երեխաները կարող են կառավարել իրենց հաշիվը։
Միշտ կապի մեջ եղեք
• Տեսեք, թե որտեղ է երեխան։ Այժմ կարող եք բացել Family Link-ը և տեսնել, թե որտեղ է գտնվում երեխան, եթե նրա սարքը իր մոտ է։
• Ստացեք ծանուցումներ։ Family Link-ը կարևոր ծանուցումներ է ուղարկում, այդ թվում՝ երբ երեխան որոշակի վայր է ժամանում կամ լքում այն։ Կարող եք նաև հնչեցնել սարքերի զանգը և ստուգել մարտկոցի աշխատաժամանակը։
Կարևոր տեղեկություններ
• Family Link-ի գործիքները կարող են տարբեր լինել՝ կախված երեխայի սարքից։ Համատեղելի սարքերի ցանկը կարող եք տեսնել այստեղ՝ https://families.google/familylink/device-compatibility/
• Family Link-ն օգնում է վերահսկել Google Play-ից կատարվող գնումներն ու հավելվածների ներբեռնումները, սակայն երեխան կարող է առանց ձեր հաստատման տեղադրել թարմացումներ (նաև այնպիսիք, որոնք կարող են ընդլայնել նրա թույլտվությունների շրջանակը), ինչպես նաև ներբեռնել ձեր կողմից արդեն հաստատված հավելվածները և այն հավելվածները, որոնք ավելացվել են ընտանեկան դարանում։ Բացի այդ՝ գնումների հաստատումները կկիրառվեն միայն այն դեպքում, երբ ձեր երեխան գնումներ կատարի Google Play-ի վճարային համակարգի միջոցով։ Ծնողները պետք է պարբերաբար ստուգեն երեխաների տեղադրած հավելվածները, ինչպես նաև հավելվածների թույլտվությունները Family Link-ում։
• Ուշադիր զննեք երեխայի սարքի հավելվածները և անջատեք անցանկալիները։ Նախապես տեղադրված որոշ հավելվածներ (օր․՝ Play, Google) հնարավոր չէ անջատել։
• Որպեսզի տեսնեք երեխայի սարքի գտնվելու վայրը, սարքի սնուցումը պետք է միացված լինի, այն վերջերս օգտագործված լինի և միացած լինի ինտերնետին (Wi-Fi-ի կամ բջջային ցանցի միջոցով)։
• Family Link-ի ծնողական վերահսկողությունը հասանելի է միայն վերահսկվող Google հաշիվների համար։ Վերահսկվող Google հաշիվ ունեցող երեխային հասանելի են Google-ի ծառայությունները, և ծնողները կարող են դրանց օգտագործման հիմնական կանոններ սահմանել։
• Family Link-ի գործիքները թույլ են տալիս վերահսկել երեխայի գործողությունները համացանցում և ավելի լավ պաշտպանել նրան, սակայն լիակատար անվտանգություն չեն ապահովում։ Family Link-ը չի կարող տարբերակել առցանց բովանդակության տեսակը, սակայն կօգնի ծնողներին որոշումներ կայացնել, թե ինչպես լավագույնս պաշտպանել իրենց ընտանիքին համացանցում, և ինչպես պետք է երեխան օգտագործի սարքը։
Վերջին թարմացումը՝
30 ապր, 2025 թ.